Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, Մարալիկ՝ նախկին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։

Նրա և աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում, իր ավտոմեքենայից վերցնելով դանակը, փեսան հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո` նաև վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում։

Փաստի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն առավոտյան` ժամը 6.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան