Կապան-Գորիս ճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված դիզվառելիքով, վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ․) կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է:

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ