Կանադայում քայլեր են ձեռնարկում ԱԹՍ-ների թուրքական արտադրողներին սարքավորումների վաճառքը բացառելու համար. դեսպան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա):

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել տարածաշրջանում առաջացած նոր անվտանգային սպառնալիքները:

Կանադայի դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան