Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին

Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել, գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգրամյան ալիքին հղումով:

Խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:

Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ օդաչուները որոշել են շարժվել դեպի նշանակման օդանավակայան։ Վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Related posts

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին