«Կալաշնիկովի» անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ օգտագործվել են Սիրիայում

«Կալաշնիկով» կոնցեռնի անօդաչու թռչող սարքերն իրենց դրական են դրսևորել Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հայտնում է ТАСС-ը:

«Կալաշնիկով» անօդաչու թռչող սարքերը մասնակցել են Սիրիայի մարտերին: Նրանք իրենց լավ են դրսևորել, ՊՆ-ն ուրախությամբ դրանք ձեռք է բերում», – ասել է նա:

Նշվում է, որ խոսքն ինչպես հետախուզական, այնպես էլ մարտական ԱԹՍ-ների մասին է:

Related posts

Խստորեն դատապարտում ենք իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները․ ՀՅԴ Բյուրո

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանուվ, այնուհետև կբարձրանա