Խոր կսկիծով տեղեկացա Արթուր Չիլինգարովի մահվան մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։

Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունների հեղինակ, իր երկարամյա և բուռն գործունեության համար Արթուր Չիլինգարովը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։.

Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին և մերձավորներին»։

Related posts

«Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի կողմից թողարկվող արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

18554 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ