Բելառուսի և Ռուսաստանի համատեղ միջուկային զորավարժություններն ընթանում են առանց միջադեպերի

Ռուսաստանի և Բելառուսի միջուկային զորավարժություններն ընթանում են նախատեսվածի համաձայն՝ առանց միջադեպերի ու պատահարների։

Այս մասին հայտարարել է Բելառուսի գլխավոր շտաբի պետի գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Թումարը։

«Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի, միջադեպեր չկան, պատահարներ չկան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ լավ է»,- ասել է նա «Մինսկ-Մոսկվա» միութենական հոսքի եթերում։
Ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է՝ մոտ ապագայում վարժանքներ անցկացնելու Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի և ռազմածովային նավատորմի ներգրավմամբ։

Related posts

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին. Վահան Կոստանյանը՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին