Խորհրդակցություն Շիրակի մարզպետի եւ Գյումրու համայնքապետի գլխավորությամբ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի եւ մարզպետարանի վարչությունների ու համայնքապետարանի բաժինների պետերի մասնակցությամբ: Քննարկվել են Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, քաղաքում առկա մի շարք խնդիրներին ու դրանց լուծումներին վերաբերող հարցեր:Դրանցից են օրինակ՝ ասֆալտապատումը, նոր տրանսպորտի շահագործման հետ կապված պատճառները, քաղաքում լուսավորման խնդիրը, կենտրոնական տարածքների բեռնաթափման, Գյումրու ՀՈԱԿ-ների տնօրենների նշանակման հարցերը, Գյումրու Մուշ թաղամասում 9-հարկանի բազմաբնակարանների կառուցման ժամկետների հստակեցումը, քաղաքում իրականացվող ապօրինի կառուցապատումներն ու դրանք համայնքին վերադարձնելու հետ կապված հարցերը: Թե՛ մարզպետը, թե՛ Գյումրու համայնքապետը կարեւորեցին բռնազավթված տարածքները համայնքին վերադարձնելու հարցը , ինչպիսին, օրինակ, կենտրոնական զբոսայգին է: Ներկայացվեց նաեւ Գյումրու սեփական եկամուտների կատարողականը, որից հետո պարզ դարձավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի հավաքագրված գումարի ցուցանիշը նկատելիորեն ավելացել է:

 

 

Related posts

Wildberries-ը Երևանում կիրականացնի մեծածավալ ապրանքների անվճար առաքում

Պատերազմի հավանականությունը որևիցե ձևով և որևիցե քայլով չի ավելացվելու. Ալեն Սիմոնյան

Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկայում գտնվող 7000 քմ ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ. Փաշինյան