Խաշթառակի բնակիչն Աղստև գետից ձուկ է որսացել հոսանքահարման միջոցով

Տավուշի մարզի պարեկները օգոստոսի 27-ին՝ ժամը 9-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս Աղստև գետի ափին՝ Ակնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում, նկատել են մի տղամարդու, որը հոսանքահարելու միջոցով ձուկ էր որսում:

Խաշթառակ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը, ապօրինի որսած մոտ երկու կգ կողակ տեսակի ձկան և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Related posts

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով

Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս