Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են:

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունք է։ «Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը»,- նշել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին՝ իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար: Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը և մեղադրել հայկական կողմին դրանից իբր հրաժարվելու համար: Մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է Մինսկի խմբի լուծարման դիմումը ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրելու պատրաստակամության մասին:

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան