Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Վալոդյա Գրիգորյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին։

«Միասնություն» դաշինքի ցուցակի առաջին համարի ղեկավարած քաղաքական ուժը մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների կեսից ավելին՝ 57 տոկոսը։

Գրիգորյանն այսօր երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:

«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին:

Երդվում եմ»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը:

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին