Լռության օրվա սահմանափակումները խախտելու համար Վազգեն Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի

«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու՝ լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։

Այս մասին տեղեկացրել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբյեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել՝ խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։

Նշված արարքը վարչական իրավախախտում է, և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին Գյումրիում և Փարաքարում լռության օր էր, և արգելված էր որևէ քարոզչություն կամ քաղաքական հայտարարություն:

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, տեղի են ունենում ՏԻՄ արտահերթ ընտրություններ:

Related posts

Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով