Լիբանանի հարավում ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել

ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ վիրավորվել է Լիբանանի հարավում իրենց դիրքի ուղղությամբ մարտական արկերի ընկնելու հետևանքով՝ հայտնել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

«Հրթիռները հարվածել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանին, ինչի հետևանքով չորս իտալացի խաղաղապահ վիրավորվել է։ Նրանք այժմ բուժվում են հիվանդանոցում։ Բարեբախտաբար, վնասվածքներից ոչ մեկը կյանքին սպառնալիք չի ներկայացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ռազմակայանի վրա: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերին կոչ են արել խուսափել իրենց դիրքերի մոտ մարտական գործողություններից և հիշեցրել, որ ՄԱԿ-ի տարածքների և անձնակազմի անձեռնմխելիությունը պետք է մշտապես պահպանվի:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից