Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. նրանք ակտիվորեն աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ, նրանց դերն արդեն նշել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը, հայտնում է news.ru-ն։

«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգընթաց շարունակվում է ակտիվ աշխատանքը ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը տեղում կայունացնելու համար։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը, մենք խաղաղապահների առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված», – ասել է նա։

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից