70000 ֆոնդային գրականությունից ընդամենը մեկ երկուսն է պատահականության սկզբունքով վերցնում Գևորգ Հովհաննիսյանը։ Գրքի, այսպես ասած , պիտանելությունը կասկածի տակ չէր դրվի, եթե քաղաքում միակ գիտատեխնիկական գրադարանը փակվելու փաստի առաջ չկանգներ։ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի գիտատեխնիկական գրադարանները, այդ թվում Գյումրու մասնաճյուղը փակվում է նույն նախարարության նախագծի հիմնա վրա, որը կառավարությունը արդեն հաստատել է։Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը։ Սա է նախարարության հիմնավորումը։ Տարեկան 12 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից կոնկրետ Գյումրու մասնաճյուղին։ Գրադարանը ունի 60 տարվա պատմություն: Այն ունի 4 տարածաշրջանային մասնաճյուղեր, որոնք բոլորն էլ միաժամանակ փակվելու են: Գրադարանի ընդհանուր ֆոնդը 22 մլն է։ Բոլոր տարածաշրջանային մասնաճյուղերը դեռ խորհրդային տարիներից նպատակային կերպով են բաշխվել։