Բելառուսի ԱԳՆ խոսնակի մեկնաբանության առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. ԱԳՆ խոսնակ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ վարչապետի հայտարարությանը, նշել՝ հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Գերատեսչությունից հայտնել էին՝ «Եթե նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ապա դա անհեռատես քաղաքականություն է»։

Related posts

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար

Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին