Լենկթեմուրյան ձեռագի՞ր, թե դասական «փող չկա»-ն

70000 ֆոնդային գրականությունից ընդամենը մեկ երկուսն է պատահականության սկզբունքով վերցնում Գևորգ Հովհաննիսյանը։ Գրքի, այսպես ասած , պիտանելությունը կասկածի տակ չէր դրվի,  եթե քաղաքում միակ գիտատեխնիկական գրադարանը փակվելու փաստի առաջ չկանգներ։ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի գիտատեխնիկական գրադարանները, այդ թվում Գյումրու մասնաճյուղը  փակվում է նույն նախարարության նախագծի հիմնա վրա, որը կառավարությունը արդեն հաստատել է։Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը։  Սա է  նախարարության հիմնավորումը։ Տարեկան 12 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից կոնկրետ Գյումրու մասնաճյուղին։ Գրադարանը ունի 60 տարվա պատմություն: Այն ունի 4 տարածաշրջանային մասնաճյուղեր, որոնք բոլորն էլ միաժամանակ փակվելու են: Գրադարանի ընդհանուր ֆոնդը 22 մլն է։ Բոլոր տարածաշրջանային մասնաճյուղերը դեռ խորհրդային տարիներից նպատակային կերպով են բաշխվել։

Related posts

Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC

Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ

Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ