Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը

Իրանական և իսրայելա-ամերիկյան ուժերը հայտարարել են զանգվածային հարվածների նոր փուլի մասին: Թիրախում են հայտնվել Շիրազը, Սպահանը, Թեհրանը և այլ բնակավայրեր, կրկին հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին:

Պաշտոնական տվյալով՝ Իրանում զոհերի թիվն արդեն հատել է 1330-ը, որոնց թվում են կանայք և երեխաներ, կան հազարավոր վիրավորներ:

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ռազմական գործողության ընթացքում հարվածներ են հասցրել իրանական ավելի քան 3000 թիրախի, ինչպես նաև 43 ռազմանավի: Ամերիկյան կողմը նախազգուշացրել է՝ չեն պատրաստվում թուլացնել տեմպը և նոր ուժեր են կուտակում Մերձավոր Արևելքում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից