Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը. Մերց

Մերձավոր Արևելքում պատերազմի ձգձգումը չի բխում Եվրոպայի շահերից. Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը և սիրիական սցենարի կրկնությունը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը ասուլիսի ժամանակ:

«Ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում մենք տեսնում ենք աճող ռիսկեր, դրանք վերաբերում են Իսրայելի և Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Բայց դրանք վերաբերում են նաև Իրանի պետականությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը։

Նրա խոսքով՝ Բեռլինն աշխատում է եվրոպական դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ՝ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ կանցլերը հաստատել է, որ կիսում է ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցելու վերաբերյալ:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա