Իրանը մերժում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն. Ռաիսիի ելույթը ՇՀԿ գագաթնաժողովում

Իրանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ ՇՀԿ-ի անդամների հետ առավելագույն փոխգործակցության և կապի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային պայմանավորվածություններին արդյունավետ մասնակցության վրա, ուրբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովում իր ելույթում ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Ինչպես գրում է IRNA գործակալությունը, նա կարևորել է արտաքին միջամտության ազդեցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և ԱՄՆ-ի փորձերը՝ անկայունություն տարածելու Ասիայի այլ տարածաշրջաններում և կոչ է արել Ասիայում անվտանգության նոր մոդել ստեղծել՝ հիմնված առանց արտաքին միջամտության բազմակողմանիության խորացման և համատեղ զարգացման վրա։

ՆԱՏՕ-ի ցանկացած ձևով քաղաքականության շարունակությունը սպառնալիք է տարբեր տարածաշրջանների համար, նշել է Ռաիսին՝ ընդգծելով Կովկասում խաղաղության և անվտանգության անհրաժեշտությունը և տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության մերժումը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում