Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար:

Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:

Related posts

Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ

Բախվել է երեք մեքենա. կան տուժածներ

ՌԴ-ն չի կարող ժամանակ ձգել և միաժամանակ հարվածել Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին. Քելոգ