Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողությունների շրջանակի ներքո հետագա համագործակցության հեռանկարները, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում կողմերի միջև շարունակական համագործակցության հնարավորությունները, Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի և ՀՀ համապատասխան կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել անվտանգային ոլորտի բարեփոխումներին, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Related posts

Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը

Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի