Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ

Թուրքիայում ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ անտառային հրդեհներ են բռնկվել բազմաթիվ վայրերում: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրում 5 օրում բռնկվել է 342 հրդեհ։ Թուրքիայի տարբեր նահանգներում բռնկված անտառային հրդեհներին միջամտում են թե՛ օդից, թե՛ ցամաքից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու և ուժեղ քամիներ են սպասվում։ Ըստ այդմ, հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ