Իսրայելի ԱԳՆ-ն Նեթանյահուի ձերբակալման թուրքական օրդեր «PR քայլ» է անվանել

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը «հերթական PR քայլ» է անվանել Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և իսրայելցի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալը ՝ Գազայի հատվածում ցեղասպանության մեղադրանքով:

Իսրայելի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիայի դատական համակարգը «գործիք է դարձել քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լրագրողներին, դատավորներին ու քաղաքապետներին ձերբակալելու համար»:

Որպես օրինակ է բերվել Ստամբուլի դատախազությունը, որը վերջերս կազմակերպել էր Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը միայն այն բանի համար, որ նա համարձակվել էր առաջադրվել Էրդողանի դեմ:

«Այժմ Ստամբուլի դատախազությունը իսրայելցի առաջնորդներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալման օրդեր Է տվել: Իսրայելը վճռականորեն և արհամարհանքով մերժում է բռնակալ Էրդողանի այս հերթական PR քայլը»,- ասված է ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին