Ստամբուլի Գլխավոր դատախազությունը Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել. Anadolu

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել «ցեղասպանության» մեղադրանքով։ Նրանից բացի՝ ձերբակալման օրդեր է տրվել Իսրայելի կառավարության ևս 36 պաշտոնյաների և այլ քաղաքական ու ռազմական գործիչների, սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի դատախազությունը։ Նրանց թվում են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ազգային անվտանգության նախարար և ծայրահեղ աջ «Օցմա Եհուդիտ» (Հրեական ուժ) կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը և Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած համակարգված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ են սպանվել, հազարավորները վիրավորվել են, իսկ բնակելի թաղամասերը դարձել են անմարդաբնակ։

Նշվում է նաև «Ազատության նավատորմի» դեմ Իսրայելի գործողությունների մասին, որի նավերը հոկտեմբերին Թել Ավիվը կրկին կալանել էր՝ Գազայի հատված ուղևորվելու ճանապարհին, որտեղ նրանք մտադիր էին մարդասիրական օգնություն հասցնել։ Նավատորմի նավերից մեկում, ի թիվս այլոց, եղել է նաև շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին