Իսրայելը փակում է իր դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում

Իրանի դեմ ռազմական հարվածների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ հրահանգներ է տվել Իսրայելի քաղաքացիներին և ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելի ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի», – նշվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելցիների համար հասանելի կլինի առցանց ձևաթուղթ՝ իրենց գտնվելու վայրի և ներկայիս կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։

Նմանատիպ ձևաթուղթ նախարարությունը տրամադրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո՝ պահեստազորայինների վերադարձը համակարգելու և անհրաժեշտության դեպքում փրկարարական թռիչքներ կազմակերպելու համար։

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում