Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ

Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, հաղորդում են իրանական Mehr և Isna գործակալությունները։

Times of Israel-ը նույնպես հայտնում է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։

Բացի այդ, հարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և կորպուսի մի քանի այլ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև իրանցի միջուկային ֆիզիկոսներ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին և Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք