Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ

Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

«Իսրայելական ռեժիմի հարվածի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 50 տուժած։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են»,- հայտնել են հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ իսրայելական զինուժը Իրանում հարվածներ է հասցնում տասնյակ թիրախների, որոնք, ըստ ՑԱՀԱԼ-ի, կապված են միջուկային ծրագրի ու զինվորական օբյեկտների հետ։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը