Ժնևում մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿ

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով

Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում