Թրամփն ասել է, թե ինչին է ուղղված եղել Զելենսկու հետ զրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մոտ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել, որի մեծ մասը վերաբերել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցին:

«Հենց նոր տեղի ունեցավ շատ լավ հեռախոսազրույց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Այն տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցի վրա, որի նպատակն էր համաձայնեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները: Մենք շարժվում ենք նախանշված ուղиով»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին հանձնարարել է հանրությանը ներկայացնել քննարկված հարցերի մասին մանրամասն տեղեկություններ:

Related posts

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին. Վահան Կոստանյանը՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին