ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Related posts

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի