Թուրքիան Սիրիայում և Իրաքում 2 հազար քուրդ զինյալ է ոչնչացրել. Աքար

Թուրքիան տարեսկզբից Քրդստանի աշխատավորական կուսակցության գրեթե 2 հազար զինյալ է ոչնչացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում անցկացրած գործողությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Տարեսկզբից Սիրիայի և Իրաքի հյուսիսում չեզոքացվել է 1999 զինյալ, որոնցից 277-ը՝ Հյուսիսային Իրաքում։ Մենք կշարունակենք գործողությունները մինչև նրանց լիակատար ոչնչացումը»,- ընդգծել է Աքարը:

Նրա խոսքով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի զինյալների ակտիվությունն աճում է Մանբիջի և Թել Ռիֆաաթի շրջաններում:

Related posts

ՀՀ-ի սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակի Օրգով բնակավայրում հողամասի նկատմամբ. վարչապետ

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում