Եվրոպայում արձանագրվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված օմիկրոնի BA.4 և BA.5 ենթատարբերակների աճով:
«Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։
Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել: Դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։
Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։
«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու