Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հունիսի 4-5-ը հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

«Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի միացյալ դաշնակից ուժերի հրամանատարության խնդրանքով Նեապոլում որպես պահեստային ստորաբաժանում տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի կոմանդոս գումարտակը, որն ավելի վաղ ՆԱՏՕ-ի ուժերին հատկացվել էր Կոսովոյի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ այդ ստորաբաժանումը հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի զորանոցներ։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է