Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։ Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։

Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում սահմանելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ սոցիալական ցանցերում կգործի մինչև16 տարեկանների սահմանափակումը։

Ուրալօղլուն նաև հավելել է, որ նպատակադրված են ստեղծել ավելի ուժեղ վերահսկողության մեխանիզմներ վնասակար բովանդակության դեմ ու նշել է, որ ծնողները պետք է վերահսկեն երեխաների սոցիլական ցանցեր մուտքը։

Related posts

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին