Բերդ-Ճամբարակ ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11։29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին Shacman մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը արգելափակվել է։

Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին