Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։

Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։

Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը