Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցություններ վարելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի առաջիկա երկու-երեք օրերին բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ քայլերը։ Այս մասին նա Ուզբեկստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ասել է լրագրողներին:

Էրդողանը նաև ցանկություն է հայտնել խոսելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ պարզելու Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների և դրանցում Թուրքիայի միջնորդական դերի վերաբերյալ։

Թուրքիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ Արևմուտքը գրեթե առանց սահմանափակումների հարձակվում է Ռուսաստանի վրա, որն էլ, իհարկե, դիմադրություն է ցույց տալիս:

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը