Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել:

«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։

Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար, շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում»,- ասված է գրառման մեջ։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել