Թեհրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որի նպատակն էր մասնատել ՀՀ-ն և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Խամենեիի խորհրդական

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նա նշել է, որ «նայելով պատմությանը՝ կարելի է համարձակորեն ասել, որ իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել»։ Եվ Իրանի հեղինակության նշաններից մեկը, ըստ նրա, Թեհրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ «Երբ որոշ երկրներ փորձեցին կապ հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ ընդդիմացավ դրան և խափանեց այս դավադրությունը»,- հայտարարել է Վելայաթին։ Նա հավելել է, որ «ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամեն ինչ պատրաստ էր այդ միջանցքը գործարկելու համար, բայց Իրանը թույլ չի տվել, որ այն իրականացվի»։ «Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,- նշել է Վելայաթին։ Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցքի» նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև հարավից Ռուսաստանը շրջափակելը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ