Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը:
Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։
Էդվարդ Ասրյանը համապատասխան ցուցումներ է տվել զորատեսակների հրամանատարներին՝ զորքերի կազմակերպված տեղաշարժի, համապատասխան շրջաններում բացազատման, դիրքավորման և անվտանգության կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ