Զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատության. այն հաջող է անցել

Զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Լուրերի»  հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը:

Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում