Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 05:40-ից, սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները, աջակցություն ցուցաբերելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մոտոպոմպերի օգնությամբ նկուղներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 101 խմ:

Related posts

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Հայաստան

Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Կինը զանգահարել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին․ ՆԳՆ-ն՝ Շաքիում վիրավորում ստացած կնոջ մեղադրանքների մասին