Զախարովան հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջիկայում մարդասիրական օգնության նոր խմբաքանակ փոխանցելու մասին

ԼՂ-ից տեղահանվածների օգնության հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնելով հարցին՝  արդյո՞ք Ռուսաստանը շարունակում է հետևել Արցախից բռնի տեղահանվածների իրավիճակին և նախատեսվո՞ւմ են․ արդյոք,  հումանիտար օգնության նոր մատակարարումներ։ «Այդ հումանիտար հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում սպասվում է խոշոր հումանիտար ակցիա հայրենական հասարակական կազմակերպություններից մեկի կողմից»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ «Ռուսական հումանիտար առաքելությունը» նախկինում արդեն ուղարկել է հումանիտար բեռներ, 2023 թվականի հոկտեմբերին Արցախից փախստականներին փոխանցվել է 6 տոննա սննդամթերք, հիգիենիկ պարագաներ և այլն։

Related posts

Արթիկում ուժեղ քամին տանիքներ է քշել

10,000 դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը