ԵՄ մի շարք երկրներ պահանջել են առևտուր չանել իսրայելական բնակավայրերի հետ. Euractiv

Իսրայելի գործողությունները քննադատող ԵՄ 9 երկիր կոչ է արել խիստ միջոցներ ձեռնարկել օկուպացված տարածքներում գտնվող հրեական բնակավայրերի հետ առևտրի դեմ։ Եվրոպական Euractiv լրատվական կայքը գրում է, որ Բելգիան, Իռլանդիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով մշակել Արևմտյան ափի բնակավայրերի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հստակ ծրագիր։

«Խնդիրն է երաշխավորել, որ ԵՄ քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի չի նպաստելու անօրինական իրավիճակի պահպանմանը»,- ասվում է նամակում: Euractiv-ը պարզաբանում է, որ հաղորդագրության նախաձեռնողը բելգիական կողմն էր, և նամակը Կալասին են ուղարկել ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից կարճ ժամանակ առաջ։ Հունիսի 23-ի հանդիպման ժամանակ նախարարները մտադիր են քննարկել իսրայելցի քաղաքական գործիչների և «արմատական ​​​​վերաբնակիչների» դեմ պատժամիջոցները։

«ԵՄ-ն մնում է Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերը, որին նախորդ տարի բաժին է ընկել 42,6 մլրդ եվրո ապրանքաշրջանառություն։ Սակայն անհասկանալի է մնում, թե առևտրի այդ ծավալի որ մասն է ներառում օկուպացված տարածքներում իսրայելական բնակավայրերի արտադրանքը»,- նշում է Euractiv-ը։

Related posts

Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է