Արաբկիրում ավտոլվացման կետում «BMW»-ն կոտրել է եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր հայտնվել կիսակառույց շինությունում

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է կիսակառույց շինության մեջ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  Սակայն ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել:  Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների, «BMW»-ի և ավտոլվացման կետի սեփականատիրոջ ինքնությունը:  Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Բախվել են մեքենաներ․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել