Գեներալ Մաջեդ Խադեմին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության նոր ղեկավար՝ փոխարինելով իսրայելական հարձակման հետևանքով սպանված Մոհամմադ Քազեմիին։
Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հունիսի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավարը սպանվել էր իսրայելական հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հաստատել են Քազեմիի և նրա համախոհների՝ Հասան Մոհակակի և Մոհսեն Բաղերիի մահը։
Նրանք նաև իրանական հետախուզության բարձրաստիճան սպաներ էին։
Ինչպես նշում է Fars-ը, Մաջեդ Խադեմիի նշանակումը հավանության է արժանացել ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի կողմից։