Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հունիսի 13-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին