Երևանում անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 414 ցուցարար

Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 414-ի։ Այս մասին Tert.am-ին հայտնել են Ոստիկանությունից։

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ է օդանավակայան տանող ճանապարհը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանում փակ փողոցներ չկան, բոլորը բացվել են։

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից