Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս

Հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Related posts

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Միրզոյանը՝ հայկական կողմի մտավախության մասին

Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան